«Ստեփանավան» մասնաճյուղ թեմյով բոլոր նորությունները

Յունիբանկի «Ստեփանավան» մասնաճյուղն անցել է «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկման

07.07.2017 18:34

Յունիբանկի «Ստեփանավան» մասնաճյուղն անցել է «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկման

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հաճախորդների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ և արագ կազմակերպելու նպատակով, Յունիբանկի «Ստեփանավան» մասնաճյուղը (ք.Ստեփանավան, Բաղրամյան փ. 2ա շենք, 7 բացվածք) հաճախորդների սպասարկումը կիրականացնի «մեկ պատուհանի» սկզբունքով:

Բանկի մամուլի հաղորդագրության համաձայն, այսուհետ մասնաճյուղի հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:

Հաճախորդների թվի և աշխատանքի ծավալների աճի հետ մեկտեղ Յունիբանկը շարունակաբար ընդլայնում և բարձրացնում է մասնաճյուղային ցանցի արդյունավետության մակարդակը` նպատակ ունենալով ապահովելու հաճախորդների օպերատիվ սպասարկումը և բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրումը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Յունիբանկի «Ստեփանավան» մասնաճյուղն անցել է «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկման

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024