Ստեփան Գիշյան թեմյով բոլոր նորությունները

Թվայնացված աստղադիտակ, գիտաճամբար. նվերներ Բյուրականի աստղադիտարանին (ՎԻԴԵՈ)

12.07.2019 17:01

Թվայնացված աստղադիտակ, գիտաճամբար. նվերներ  Բյուրականի աստղադիտարանին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Բյուրականի 6-րդ գիտաճամբարը աստղադիտարանի և «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2018-ին համատեղ մեկնարկած ծրագրերից մեկն է միայն: Գիտաճամբարի մասնակիցները  Հայաստանի տարբեր դպրոցներից ժամանած երեխաներն են: Աստղադիտարանը 2018-ին «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի հաղթողներից մեկն է, համատեղ ծրագրի շրջանակում բացի աստղադիտարանում անցկացվող 6-րդ գիտական դպրոցից, նաև վերանորոգվել ու կահավորվել է ուսումնական լսարան, աստղադիտարանը համալրվել է նոր թվայնացված աստղադիտակով։ Այդ մասին հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«Նախկինում դասախոսություններն անց են կացվել Վիկտոր Համբարձումյանի աշխատասենյակում, որը տարածքով ավելի փոքր էր և այդքան էլ հարմար չէր: Իսկ այստեղ մոտ հիսուն մարդ է տեղավորվում: Գաղափարը շատ հետաքրքիր էր, քանի որ 2017 թվականից նրանք սկսել են այդ ծրագիրը՝ գիտական տուրիզմի հետ կապված, և ամեն ինչ անում էին, տարբեր քայլեր էին ձեռնարկում, որպեսզի այդ ճյուղը զարգանա Հայաստանում, մասնավորապես՝ աստղագիտական ոլորտում»,-իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Թվայնացված աստղադիտակ, գիտաճամբար. նվերներ Բյուրականի աստղադիտարանին (ՎԻԴԵՈ)

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024