11.12.2014 18:27
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչությունը արտարժույթի առք ու վաճառքի կետերում (ներառյալ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2014 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։
Նախկինում ԿԲ ղեկավարը հայտնել էր, որ Հայաստանի Կենտրոնական բանկը խիստ և կոշտ քայլեր կձեռնարկի երկրի արժույթի շուկայում շահարկումների նկատմամբ և նույնիսկ վարույթներ է հարուցել շուկայի որոշ մասնակիցների դեմ։
Հաղորդագրության համաձայն` ստուգումներն իրականացվում են ՀՀ օրենսդրությանը փոխանակման կետերի գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի ԿԲ-ն ստուգում է ՀՀ օրենսդրությանը փոխանակման կետերի գործունեության համապատասխանությունը
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ