ՍՑԵՆԱՐ թեմյով բոլոր նորությունները

Կուդրին. Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը կարող է գալ եվրագոտուց

05.10.2012 10:25

Կուդրին. Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը կարող է գալ եվրագոտուց

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբեր. /ԱՌԿԱ/. ՌԴ ֆինանսների նախկին նախարար, Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը հավանական է համարում հաամաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը Եվրագոտու պարտքային ճգնաժամի դեպքում, գրում է Փրայմը։

«Կարծում եմ` եթե պարտքային ճգնաժամ սկսվի Եվրագոտում, ապա ՀՆԱ–ն կնվազի, կնկատվի համաշխարհային ՀՆԱ անկում, և դա կլինի ճգնաժամի երկրորդ ալիքը... Իմ կարծիքով՝ դա այն խնդիրների խորացումն է, որոնք պարտքային ճգնաժամ և հենց եվրոյի գոյության խնդիրներ կառաջացնեն, ինչը և մեկնարկի ազդանշան կդառնա համաշխարհային ճգնաժամի համար»,– ասել է Կուդրինը` դասախոսությամբ հանդես գալով Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։

Կուդրինը նաև չի բացառել, որ եվրագոտուց դուրս կգան մի քանի պետություններ։ «Հավանաբար, մի քանի երկրներ դուրս կգան եվրագոտուց։ Այդ թվում` Իտալիան, Իսպանիան... Սա հավանական սցենար է, բայց պարտադիր չէ, որ տեղի ունենա։ Իմ կարծիքով՝ հավանականությունը կա և այն բարձր է»,– ասել է նախկին նախարարը։ -0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կուդրին. Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը կարող է գալ եվրագոտուց

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Էքստրեմալ պայմաններում կապիտալի պակասուրդը սպառնում է բանկերի ավելի մեծ քանակի. ՌԴ ԿԲ

25.09.2012 19:51

Էքստրեմալ պայմաններում կապիտալի պակասուրդը սպառնում է բանկերի ավելի մեծ քանակի. ՌԴ ԿԲ

Այն բանկերի քանակը, որոնք էքստրեմալ մակրոսցենար իրականացնելիս կապիտալի պակասուրդի կհանդիպեն, ավելի քան երկու անգամ աճել է, երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ԿԲ առաջին փոխնախագահ Ալեքսեյ Սիմանովսկին` վկայակոչելով ռուսական բանկերի սթրես թեստավորման վերջին տվյալները, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Էքստրեմալ պայմաններում կապիտալի պակասուրդը սպառնում է բանկերի ավելի մեծ քանակի. ՌԴ ԿԲ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024