ՍևԱՆ թեմյով բոլոր նորությունները

IFC-ի թողարկած «Սևան» մեկնարկային պարտատոմսը կնպաստի Հայաստանի կապիտալի շուկայի ընդլայնմանը

23.12.2013 19:10

IFC-ի թողարկած «Սևան» մեկնարկային պարտատոմսը կնպաստի Հայաստանի կապիտալի շուկայի ընդլայնմանը

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն դեկտեմբերի 23-ին թողարկել է 2 միլիարդ դրամի (մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար) պարտատոմս՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի կապիտալի շուկան և խթանել մասնավոր հատվածի վարկավորումը:

Ինչպես հայտնում են IFC–ի մամուլի ծառայությունից, պարտատոմսը հանդիսանում է IFC-ի առաջին դրամային թողարկումը: Այն նաև առաջին պարտատոմսն է, որը թողարկվել է ՀՀ ոչ ռեզիդենտի կողմից, ինչպես նաև Հայաստանի կապիտալի շուկայում թողարկված առաջին օտարերկրյա կորպորատիվ պարտատոմսն է:

Հայաստանի ամենամեծ լճի անվանումը կրող «Սևան» պարտատոմսերը հանդիսանում են IFC-ի կողմից իրականացվող 8 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի մաս, որի շրջանակում IFC-ն կարող է պարտատոմսեր թողարկել այն ժամանակ, երբ համընկնեն շուկայական հնարավորությունները և երկրի մասնավոր հատվածի ֆինանսավորման կարիքները:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on IFC-ի թողարկած «Սևան» մեկնարկային պարտատոմսը կնպաստի Հայաստանի կապիտալի շուկայի ընդլայնմանը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024