վահանաձև գեղձ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» բժշկական համաժողովի գլխավոր հովանավոր

15.06.2018 13:33

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» բժշկական համաժողովի  գլխավոր հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. «Շենգավիթ» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» միջազգային ուսումնական դասընթացը, որը կազմակերպվել է «Հայկական հակաքաղցկեղային լիգա» ՀԿ-ի կողմից:

Դասընթացի կազմակերպման գլխավոր հովանավոր դարձավ ՎՏԲ-Հայաստան Բանկը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Նման մասշտաբային միջոցառումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում բժշկական ոլորտի համար: Դասընթացի ընթացքում Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Եվրոպայից բարձր որակավորում ունեցող բժիշկները, վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման առաջատարները հանդես են եկել դասախոսություններով, անցկացրել գործնական պարապմունքներ և վիրահատություններ: Համաժողովին մասնակցում էին առաջատար բժշկական հաստատությունների շուրջ 200 բժիշկներ տարբեր երկրներից»,– ասվում է հաղորդման մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» բժշկական համաժողովի գլխավոր հովանավոր

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024