ՎԱՀԱՆ ԵՀԱ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորել է «Վահան ԵՀԱ» ՍՊԸ-ի համար հորատման նորագույն սարքավորումների և տեխնիկայի ձեռք բերումը

11.05.2012 12:27

ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորել է «Վահան ԵՀԱ» ՍՊԸ-ի համար հորատման նորագույն սարքավորումների և տեխնիկայի ձեռք բերումը
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ ֆինանսավորել է «Վահան ԵՀԱ» ՍՊԸ, որը ՀՀ տարածքում հանքամետալուրգիական ոլորտի զարգացման համար ունի հատուկ նշանակություն, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն՝ ստացված ֆինանսավորումն ուղվելու է հորատման համար նախատեսված նորագույն սարքավորումների և տեխնիկայի ձեռք բերմանը, ինչը թույլ կտա մեծացնել կատարվող աշխատանքների ծավալները և բարձրացնել որակը ցանկացած եղանակային պայմաններում:
«Վահան ԵՀԱ» ՍՊԸ հանդիսանում է «Սոթք ԵՀԱ» ՍՊԸ իրավահաջորդը, որը հիմնադրվել է 1956թ. և մինչ այսօր զբաղվում է հորատման և հետազոտական աշխատանքներով:
«Կեսդարյա փորձը և ներկայիս նորամուծությունները թույլ են տալիս իրականացնել հորատման աշխատանքներ ամենադժվար երկրաբանական պայմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Վահան ԵՀԱ» ՍՊԸ հաճախորդներից են մետալուրգիական արտադրության գրեթե բոլոր խոշոր ընկերությունները, այդ թվում «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ն, «Սամագար» ՓԲԸ-ն:
«Մենք կարևորում ենք Հայաստանում միջին բիզնեսի զարգացումը, հատկապես երկրի համար եզակի և ռազմավարական կարևորության մասնագիտացված ճյուղերը: Առանց հարակից ոլորտների զարգացման անհնար է համաշխարհային շուկայի մետալուրգիական ոլորտում ապահովել մրցակցություն հայկական արտադրողների համար»,- ասաց «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ.պ. Յուրի Գուսևը:
Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորել է «Վահան ԵՀԱ» ՍՊԸ-ի համար հորատման նորագույն սարքավորումների և տեխնիկայի ձեռք բերումը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024