ՎԱՆՔ թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Ջուխտակ վանքերն այսուհետ դռներ ունեն

22.10.2015 10:35

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Ջուխտակ վանքերն այսուհետ դռներ ունեն

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս. Գալստանյանի օրհնությամբ «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ նախաձեռնել է հայկական միջնադարյան ճարտարապետության հուշարձանախումբ՝ Ջուխտակ վանքերի դռների տեղադրումը, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Միջոցառումը սկսվել է Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնության խոսքով և միասնական աղոթքով:

«Ծրագրի շրջանակում տեղադրվեցին Ջուխտակ վանքերի մուտքերի երկու երկաթյա դռները և եկեղեցու հարակից տարածքում տեղադրվեց երկլեզու ցուցանակ, որը ներկայացնում է եկեղեցու պատմությունը: Հասարակական կազմակերպության կամավորների և Բանկի աշխատակիցների համատեղ ջանքերով տարծքը բարեկարգվեց, հավաքվեց հարակից տարածքում կուտակված աղբը, ու եկեղեցիները հնարավորինս մաքրվեցին սերտաճած բուսականությունից»,-ասված է հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Ջուխտակ վանքերն այսուհետ դռներ ունեն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024