ՎԱՎԵՐԱՑՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Հայ խորհրդարանականները վավերացրել են IDA-ի հետ 21,2 մլն դոլարի վարկային համաձայնագիրը

29.09.2014 17:47

Հայ խորհրդարանականները վավերացրել են IDA-ի հետ 21,2 մլն դոլարի վարկային համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի նիստի ժամանակ վավերացրել է Հայաստանի և Զարգացման միջազգային գործակալության (IDA) միջև ստորագրված համաձայնագիրը «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» շրջանակում:

Հայաստանն ու ՀԲ-ն մայիսի 23-ին 51,2 մլն դոլարի երկու համաձայնագիր էին ստորագրել կրթական և սոցիալական ոլորտներում ծրագրերի իրականացման համար: Զարգացման միջազգային գործակալության (IDA) հետ ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» շրջանակում Հայաստանին կտրամադրվի 21,2 մլն դոլարի վարկ (13,9 մլն SDR): Ծրագիրն ուղղված է սոցիալական ծառայությունների բարելավմանը, ինչպես նաև նմանատիպ ծառայություններ մատուցող կառույցների, ինչպես նաև սոցիալական նպաստներ վճարող կազմակերպությունների վերլուծական, մոնիտորինգային և գնահատման գործառույթների ուժեղացմանը:

Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, 13,9 մլն SDR-ի չափով վարկային միջոցները տրամադրվում են 25 տարով` 5 տարի արտոնյալ ժամկետով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայ խորհրդարանականները վավերացրել են IDA-ի հետ 21,2 մլն դոլարի վարկային համաձայնագիրը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024