ՎԱՏ ԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

Royal Bank of Scotland-ը հայտարարել է, որ «վատ բանկ» է ստեղծում

01.11.2013 13:41

Royal Bank of Scotland-ը հայտարարել է, որ «վատ բանկ» է ստեղծում

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն բանկերից մեկը` շոտլանդական RBS–ին, ներկայացրել է 2013 թ.–ի երրորդ եռամսյակի հաշվետվությունն ու հայտարարել է, որ իր կառույցի ներսում «վատ բանկ» է ստեղծում, հայտնում է РБК–ն` հղում անելով Ռոյթերս գործակալությանը։

«Վատ բանկը» նախատեսված է մեկ կառույցի շրջանակում խնդիր ունեցող ակտիվներն առանձնացնելու համար` դրանք ավելի հաջող կառավարելու նպատակով։ Սեփական գնահատականների համաձայն, RBS–ին մոտ 38 մլրդ ֆունտ ստեռլինգի (61 մլրդ դոլար) խնդրահարույց ներդրումներ ունի։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը (որը RBS–ի բաժնետոմսերի 81 տոկոսի սեփականատերն է) ավելի վաղ առաջարկել է «վատ բանկ» ստեղծել` ենթադրելով, որ դա թույլ կտա RBS–ին ավելի շատ վարկեր տրամադրել փոքր բիզնեսին և առողջացնել սեփական ակտիվները։ «Կառավարման նոր սկզբունքը թույլ կտա RBS–ին լուծել կուտակված խնդիրները լավը վատից առանձացնելու միջոցով», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Royal Bank of Scotland-ը հայտարարել է, որ «վատ բանկ» է ստեղծում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024