վարակակիր թեմյով բոլոր նորությունները

Բանկերը կվերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները. վարչապետ

14.03.2020 18:32

Բանկերը կվերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան ուղիղ եթերում, խոսելով բանկերի հետ կապված թեմայի մասին, նշել է, որ մեկ շաբաթ առաջ ԿԲ-ն համատասխան նամակով դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջիններս վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները:

«Խոսքը վերաբերում է զբոսարշրջային և ծառայությունների մատուցման ոլորտի, ինչպես օրինակ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող հաճախորդներին, որոնց վրա կորոնավիրուսի պատճառով հաճախորդների քանակի նվազման հետևանքները կարող են բացասական լինել: Բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի վերջիններս չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ»,- նշել է վարչապետը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկային կազմակերպություններ, Տնտեսական | Comments Off on Բանկերը կվերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները. վարչապետ

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024