12.07.2011 15:15
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնն այսօր համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին, երեքշաբթի ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խմբի ներկայացուցիչների և նախագահ Բոուդվին Վերհելստի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
2011 թ. հուլիսի 11-15-ն ընկած ժամանակահատվածում Երևանում անցկացվում է «Էգմոնտ» խմբի կառույցի լիագումար նիստը, որի ընթացքում քննարկվում է տարբեր պետությունների ֆինանսական հետախուզության ազգային մարմինների (ՖՀՄ) համար համագործակցությունը՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով։ Նիստին մասնակցում է 102 երկրների ֆինանսական հետախուզության մարմիններից և մի շարք միջազգային կառույցներից (IMF, WB и FATF) շուրջ 290 պատվիրակ։
«Ուրախ եմ, որ «Էգմոնտ» խումբն իր հերթական նիստը որոշել է անցկացնել Հայաստանում: Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում ընդունել բազմաթիվ երկրների պատվիրակություններ, քննարկել ֆինանսական հետախուզության մարմինների առջև ծառացած խնդիրները, առկա պրոբլեմները և հետագա անելիքները»,- Սարգսյանի խոսքը մեջբերում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնը համապատասխանում է լավագույն չափանիշներին. վարչապետ
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ