ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԼԵՐՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվներն ապրիլին ավելացել են 1,2%-ով՝ կազմելով 134,8 մլրդ դրամ

25.06.2012 18:00

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվներն ապրիլին ավելացել են 1,2%-ով՝ կազմելով 134,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվներն ապրիլի ընթացքում ավելացել են 1,2 տոկոսով և ապրիլի 30-ի դրությամբ կազմել են 134,8 մլրդ դրամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ըստ հաշվետվության, վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունների գծով, մարտի համեմատ, գրանցվել է 2,2 տոկոսանոց աճ՝ կազմելով շուրջ 86,5 մլրդ դրամ:

Միաժամանակ Հայաստանի վարկային կազմակերպությունների հաշվեկշռային ընդհանուր կապիտալն ապրիլին կրճատվել է 0,6 տոկոսով և ապրիլի վերջի դրությամբ կազմել ավելի քան 48,3 մլրդ դրամ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Վարկային կազմակերպություններ | Comments Off on Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվներն ապրիլին ավելացել են 1,2%-ով՝ կազմելով 134,8 մլրդ դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024