ՎԱՐԿԱՅԻՆ ԿԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը II եռամսյակում աճել է 3,8%

02.08.2010 11:27

ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը II եռամսյակում աճել  է 3,8%

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը երկրորդ եռամսյակում ավելացել է 3,8 տոկոսով՝ կազմելով 30,4 միլիարդ դրամ: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ-ի՝ ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների 2010 թ.-ի երկրորդ եռամսյակի ամփոփ նկարագրում:

ՀՀ ԿԲ-ի ամփոփ նկարագրի համաձայն՝ վարկային կազմակերպությունների փաստացի լրացված կանոնադրական հիմնադրամը կազմել է շուրջ 23 միլիարդ դրամ՝ 2010 թ.-ի երկրորդ եռամսյակի ընթացքում ավելանալով 0,8 տոկոսով: Հայկական վարկային կազմակերպությունների կապիտալում ոչ ռեզիդենտների փայամասնակցությունը կազմում է շուրջ 9,2 միլիարդ դրամ, ինչը հավասար է նախորդ եռամսյակի ցուցանիշին:

Վարկային կազմակերպությունների կապիտալում գլխավոր պահուստը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 498 միլիոն դրամ: Վարկային կազմակերպությունների կողմից հետ գնված կապիտալի չբաշխված շահույթը երկրորդ եռամսյակի վերջում կազմել է 6,82 միլիարդ դրամ՝ 2010 թ.-ի առաջին եռամսյակի վերջի 5,92 միլիարդ դրամի համեմատ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Վարկային կազմակերպություններ | Comments Off on ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը II եռամսյակում աճել է 3,8%

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024