ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները հունվարին նվազել են 1,7%–ով` մինչև 1,9 տրլն դրամ

11.03.2015 14:46

ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները հունվարին նվազել են 1,7%–ով` մինչև 1,9 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից  ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2015 թվականի հունվարին նվազել են 1,7 տոկոսով և կազմել մոտ 1 976 մլրդ դրամ։ Այս մասին տվյալներ են հրապարակվել ՀՀ ԿԲ կայքում:

Աղբյուրի համաձայն՝ բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում սպառողական ոլորտին` 22,56 տոկոս։ Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում առևտրային բանկերի սպառողական վարկերը հունվարի վերջին կազմել են շուրջ 445,7 մլրդ դրամ (1,3% անկում)։

Արդյունաբերության ոլորտում վարկային ներդրումները հունվարին կազմել են 419,1 մլրդ դրամ` նվազելով ամսվա ընթացքում 2,32%–ով, առևտրի ոլորտի ներդրումները կազմել են 369,5 մլրդ դրամ (4,34% անկում): Հիփոթեքային վարկավորումը կազմել է 171 մլրդ դրամ (աճ` 0,16%), գյուղատնտեսության վարկավորումը` 126,9 մլրդ դրամ (անկում` 0,48%), շինարարության վարկավորումը` 123 մլրդ դրամ (0,93% անկում), տրանսպորտի և կապի ոլորտում կատարված ներդրումները` 46,9 մլրդ դրամ (աճ` 6%) և մյուս ոլորտների վարկավորումը` 139,7 մլրդ դրամ (0,9% անկում):

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները հունվարին նվազել են 1,7%–ով` մինչև 1,9 տրլն դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանի առևտրային բանկերի կասկածելի վարկային ներդրումներն ինն ամսում աճել են 47,4%-ով` հասնելով 26,9 մլրդ դրամի

18.12.2014 13:02

Հայաստանի առևտրային բանկերի կասկածելի վարկային ներդրումներն ինն ամսում աճել են 47,4%-ով` հասնելով 26,9 մլրդ դրամի

Հայաստանի առևտրային բանկերի կասկածելի վարկային ներդրումները 2014թ.-ի ինն ամսում կազմել են 26,9 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 47,4 տոկոսով, նշված է Հայաստանի ԿԲ–ի` 2014թ.–ի երրորդ եռամսյակի տեղեկագրում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանի առևտրային բանկերի կասկածելի վարկային ներդրումներն ինն ամսում աճել են 47,4%-ով` հասնելով 26,9 մլրդ դրամի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024