ՎԱՐԿԱՆԻ Շ թեմյով բոլոր նորությունները

Moody’s-ը հետ է կանչել Պրոմեթեյ Բանկի B1 և E+ վարկանիշը

26.07.2013 14:31

Moody’s-ը հետ է կանչել Պրոմեթեյ Բանկի B1 և E+ վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը հետ է կանչել Պրոմեթեյ Բանկի ` հայկական դրամով և արտարժույթով երկարաժամկետ դեպոզիտների ներգրավման B1 վարկանիշը և կարճաժամկետ Not-Prime դեպոզիտային վարկանիշը` ինչպես հայկական արժույթով, այնպես էլ արտարժույթով: Այդ տեղեկատվությունը հրապարակվել է նախօրեին Moody’s Investors Service պաշտոնական էջում:

Վարկանիշային գործակալության տեղեկատվության համաձայն` Moody’s-ը նաև հետ է կանչել բանկի ֆինանսական կայունության վարկանիշը (BFSR) E+, որը համարժեք է  վարկի բազային գնահատականին` b1:

«Վարկանիշների հետ կանչման պահին բանկի երկարաժամկետ դեպոզիտների ներգրավման վարկանիշի կանխատեսումը բացասական է եղել, իսկ ֆինանսական կայունության վարկանիշի և դեպոզիտների կարճաժամկետ վարկանիշի կանխատեսումը` կայուն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Moody’s-ը հետ է կանչել Պրոմեթեյ Բանկի B1 և E+ վարկանիշը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024