ՎԱՐԿԱՏՈՒ թեմյով բոլոր նորությունները

Արգենտինան կառաջարկի վարկատուներին վճարումներ կատարել ԿԲ-ի միջոցով

20.08.2014 13:45

Արգենտինան կառաջարկի վարկատուներին վճարումներ կատարել ԿԲ-ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Արգենտինան կառաջարկի վարկատուներին ազգային պարտքի վերակազմավորված պարտատոմսերով վճարումները կատարել Կենտրոնական բանկի միջոցով, որտեղ այդ նպատակով հատուկ հաշիվ կբացվի: Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները՝ համապատասխան օրինագիծը ներկայացնելով խորհրդարանի քննարկմանը, հաղորդում է Փրայմը:

Նրա խոսքով՝ «Կենտրոնական բանկը երաշխավորում է պարտքի սպասարկման վճարները՝ 2005 և 2010թթ.-ի համաձայնագրերին համապատասխան»: Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներն ընդգծել է, որ փոխանցված միջոցները «ոչ ոք չի կարող ձեռք տալ, քանի որ դրանք պատկանում են մեր վարկատուներին»: Միաժամանակ օրինագիծը «ներառում է դեֆոլտային պարտատոմսերի բոլոր մնացած սեփականատերերին», որոնք կընդունեն նմանատիպ պայմանները:

2005 և 2010թթ.-ին Արգենտինան վերակազմավորեց 100 մլրդ դոլարի իր պետական պարտքի 93 տոկոսը: Դեֆոլտային պարտատոմսերի սեփականատերերին առաջարկվեց փոխանակել նոր արժեթղթերը մոտ 70 տոկոս զեղչով սկզբնական արժեքից: Սակայն պարտքային արժեթղթերի մնացած 7 տոկոսի սեփականատերերը, որոնք հիմնականում ներկայացնում էին սպեկուլյատիվ ներդրումային հիմնադրամները, չհամաձայնվեցին և պարտքի 100 տոկոսանոց մարում են պահանջում:-0

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Արգենտինան կառաջարկի վարկատուներին վճարումներ կատարել ԿԲ-ի միջոցով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Վարկատուները կարծում են, որ Կիպրոսը հաջողությամբ է կատարում ֆինանսական կայունության ծրագիրը

25.07.2014 18:50

Վարկատուները կարծում են, որ Կիպրոսը հաջողությամբ է կատարում ֆինանսական կայունության ծրագիրը

Կիպրոսը հաջողությամբ է կատարում ֆինանսական կայունության ծրագիրը: Այսօր նման կարծիք են հայտնել միջազգային վարկատուների «եռյակի» (Եվրահանձնաժողով, Եվրոպական կենտրոնական բանկ և ԱՄՀ) փորձագետները, ովքեր ավարտել են հանրապետությանը 10 մլրդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու պայմանների պահպանման թվով հինգերորդ եռամսյակային գնահատականը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Վարկատուները կարծում են, որ Կիպրոսը հաջողությամբ է կատարում ֆինանսական կայունության ծրագիրը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Ուկրաինան վարկատուների հետ քննարկում է պարտքերի վերակազմավորումը

20.06.2014 13:09

Ուկրաինան վարկատուների հետ քննարկում է պարտքերի վերակազմավորումը

Ուկրաինային կառավարությունը ոչ պաշտոնական բանակցություններ է անցկացրել մասնավոր ներդրողների հետ` սեփական պարտատոմսերով պարտքերի վերակազմավորման հնարավորության ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Institute of International Finance միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչը, գրում է Փրայմը` հղում անելով The Wall Street Journal–ին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Ուկրաինան վարկատուների հետ քննարկում է պարտքերի վերակազմավորումը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հունաստանը բյուջետային ճեղքվածքը փակելու ծրագիր կներկայացնի վարկատուներին

15.11.2013 16:29

Հունաստանը բյուջետային ճեղքվածքը փակելու ծրագիր կներկայացնի վարկատուներին

Հունական կողմը կիրակի կառուցվածքային բարեփոխումների ծրագիր կներկայացնի վարկատուների եռյակին, որոնք 1.3 միլիարդ եվրո կտան 2014 թվականին բյուջետային ճեղքվածքը փակելու համար, Բրյուսելում Եվրախմբի նիստից հետո լրագրողներին է հայտնել Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հունաստանը բյուջետային ճեղքվածքը փակելու ծրագիր կներկայացնի վարկատուներին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024