վարույթ թեմյով բոլոր նորությունները

Անելիք բանկի աշխատակցի սպանության կասկածանքով ձերբակալվել է Երևանի 54-ամյա բնակիչը

26.11.2015 17:54

Անելիք բանկի  աշխատակցի սպանության կասկածանքով ձերբակալվել է Երևանի 54-ամյա բնակիչը

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկի իրավաբանական վարչության պետի սպանության կասկածանքով ձերբակալվել է Երևանի 54-ամյա բնակիչ Մ.Պողոսյանը,  «Նովոստի–Արմենիա» գործակալության փոխանցմամբ, հայտնում է ՔԿ-ի կայքը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննությամբ պարզվել են  հայաստանյան բանկերից մեկի իրավաբանական վարչության պետ, 32-ամյա Հ.Աթանյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

«Դեպքի առթիվ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում օպերատիվ ձեռնարկված բազմաքանակ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է նշված տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 54 տարեկան Մ.Պողոսյանն է և դեպքի պահին  եղել է իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով»,-ասված է հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Անելիք բանկի աշխատակցի սպանության կասկածանքով ձերբակալվել է Երևանի 54-ամյա բնակիչը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024