03.10.2012 11:31
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Խոշոր չինական բանկերը հրաժարվել են մասնակցել Տոկիայում կայանալիք ԱՄՀ–ի և Համաշխարհային բանկի համաժողովին: Խոսքը վերաբերում է Agricultural Bank of China–ին, Bank of Communications–ին և հավանաբար Bank of China–ին, տեղեկացնում է Reuters–ը` հղում անելով ամերիկյան ԶԼՄ–ներին։
Շուրջ 20 հազար հյուրերի մասնակցությամբ Համաշխարհային բանկի և ԱՄՀ–ի ներկայացուցիչների ամենամյա հանդիպման բոյկոտի պատճառ է դարձել Սենկակու կղզու համար տարածքային վեճերի պատճառով առաջացած ճապոնա-չինական հարաբերությունների վատացումը։
Պետք է նշել, որ ընդհարումը լուրջ ազդեցություն է թողնում երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա։ Որոշ չինական ֆիրմաներ հրաժարվել են ճապոնական գործընկերների հետ համագործակցությունից։ Տոկիոյում արդեն հայտարարում են լուրջ վնասի մասին, սակայն տեղական քաղաքական գործիչները մտադիր չեն հրաժարվել իրենց սկզբունքային դիրքորոշումից։ Նախկինում Չինաստանը և Ճապոնիան տեղափոխել էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 40–ամյա հոբելյանի տոնակատարությունը «առավել հարմար ժամանակի»։
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Չինական բանկերը հրաժարվել են մեկնել Տոկիո՝ ԱՄՀ–ի համաժողովին մասնակցելու համար
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ