վերաբացում թեմյով բոլոր նորությունները

Վերաբացվեց Կոնվերս Բանկի «Նոր Հաճըն» մասնաճյուղը

25.12.2018 17:52

Վերաբացվեց Կոնվերս Բանկի «Նոր Հաճըն» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 25-ին կայացավ Կոնվերս Բանկի «Նոր Հաճըն» մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին հյուրեր Կոտայքի մարզպետարանից, Նոր Հաճնի համայնքապետարանից, գործարար համայնքի ներկայացուցիչներ, հաճախորդներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Վերաբացումից հետո մասնաճյուղը  վերսկսելու է աշխատանքը  ք. Նոր Հաճն, Չարենցի փ. թիվ 8  հասցեում՝  ավելի հարմարավետ, ժամանակակից  չափորոշիչներին  համապատասխանող պայմաններում:

«2019թ. Կոնվերս Բանկը շարունակելու է իր մասնաճյուղային ցանցի ընդլայնման քաղաքականությունը՝  արդեն տարեսկզբից վերաբացելով <<Կենտրոնական>> և բացելով <<Արշակունյաց>> մասնաճյուղերը: Նախատեսում ենք, որ հաջորդ տարեվերջին Բանկը մասնաճյուղեր կունենա նաև այն տարածաշրջաններում, որտեղ այսօր ներկայացված չէ: Զուգահեռաբար, կշարունակվեն մասնաճյուղերի նորոգման, արդիականացման, սպասարկման պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքները», – ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Վերաբացվեց Կոնվերս Բանկի «Նոր Հաճըն» մասնաճյուղը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024