վերականգնող թերապիա թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ -Հայաստան Բանկը ֆինանսավորել է մանկական ուղեղային կաթվածով երեխաների վերականգնողական թերապիան

06.05.2016 15:12

ՎՏԲ -Հայաստան Բանկը ֆինանսավորել է մանկական ուղեղային կաթվածով երեխաների վերականգնողական թերապիան

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ -Հայաստան Բանկը ֆինանսավորել է մանկական ուղեղային կաթվածով երեխաների վերականգնողական թերապիան, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, ՎՏԲ -Հայաստան Բանկը ֆինանսական օգնություն է տրամադրել մանկական ուղեղային կաթվածով երեխաներին, որոնք գտնվում են «Հայ Մայրեր» հասարակական կազմակերպության հովանավորության ներքո: Դրա շնորհիվ անապահով ընտանիքներից ՄՈՒԿ-ով (մանկական ուղեղային կաթված) 60 երեխա վերականգնողական ջրային թերապիա անցնելու հնարավորություն ստացավ:

ՎՏԲ Հայաստան Բանկը Կորպորատիվ հասարակական պատասխանատվության շրջանակներում մշտական հիմքով ծրագրեր է իրականացնում կրթական, մշակութային և բարեգործական ոլորտներում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ -Հայաստան Բանկը ֆինանսավորել է մանկական ուղեղային կաթվածով երեխաների վերականգնողական թերապիան

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024