ՎԵՐԱԿԱՊԻՏԱԼԱՑՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Եվրահանձնաժողովը կարծում է, որ ԵՄ երկրների բանկերը վերակապիտալացման կարիք չունեն

01.09.2011 13:18

Եվրահանձնաժողովը կարծում է, որ ԵՄ երկրների բանկերը վերակապիտալացման  կարիք չունեն

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունն ընկերության անդամ- երկրների բանկերի վերակապիտալացման կարիք չունի, չորեքշաբթի հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։

«Ինչ վերաբերում է մեր բանկերի վերակապիտալացմանը, Եվրոպան վճռական է գործել։ Մեր բանկերը զգալիորեն ավելի լավ են կապիտալացվել, քան վեց ամիս առաջ, և հուլիսին անցկացված սթրես-թեստերին հաջորդող միջոցներն են ձեռնարկվում»,- Բարոզուի խոսքը մեջբերում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը կարծիք էր հայտնել, որ ինքնավար պարտքերի ճգնաժամի հետևանքով Եվրոպայի վերականգնման առանցքային պայմաններից մեկը բանկերի ժամկետային վերակապիտալացումն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Եվրահանձնաժողովը կարծում է, որ ԵՄ երկրների բանկերը վերակապիտալացման կարիք չունեն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024