ՎԵՐԱՀՍԿՈՂ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ պատվիրակությունը կմեկնի Սինգապուր՝ մասնակցելու բանկային վերահսկողների միջազգային համաժողովին

17.09.2010 20:19

ՀՀ ԿԲ  պատվիրակությունը կմեկնի Սինգապուր՝ մասնակցելու բանկային վերահսկողների միջազգային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-23-ը Սինգապուրում մասնակցելու է բանկային վերահսկողների միջազգային համաժողովին:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ԿԲ-ից, պատվիրակության կազմում են ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը և Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են «Ճանապարհ դեպի կայուն բանկային համակարգ» և «Կայուն ֆինանսական միջավայր տևական տնտեսական աճի համար» թեմաները, զեկույցներով հանդես են գալու Հոլանդիայի ազգային բանկի նախագահ, բանկային վերահսկողության Բազելյան Կոմիտեի նախագահ Նութ Վելլինկը, Չինաստանի բանկային վերահսկողության հանձնաժողովի նախագահ Լիու Մինկանգը, ինչպես նաև մի շարք ազգային և կենտրոնական բանկերի նախագահներ: -0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ պատվիրակությունը կմեկնի Սինգապուր՝ մասնակցելու բանկային վերահսկողների միջազգային համաժողովին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024