ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Ճզմաչյան. Արտարժույթով վարկերի վերաձևակերպումը դրամայինի կարող է վնասել ամբողջ ֆինանսա–բանկային հատվածին. թերթ

31.03.2015 13:16

Ճզմաչյան. Արտարժույթով վարկերի վերաձևակերպումը դրամայինի կարող է վնասել ամբողջ ֆինանսա–բանկային հատվածին. թերթ

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Բանկերից արտարժույթով վարկերը դրամայինի վերածել պահանջելը, ընդ որում, վարչական քայլերի կատարման միջոցով, նշանակում է վտանգել երկրի ամբողջ ֆինանսաբանկային հատվածը, ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը «Գոլոս Արմենիի» թերթի թղթակցի հետ զրույցում։

«Ես բոլոր նրանց, ով սովորություն է դարձրել հանդես գալ առևտրային բանկերին և դրանց մասնավոր տնտեսական գործունեությանը վերաբերող տարբեր տեսակի պոպուլիստական արտահայտություններով և խորհուրդներով, խորհուրդ կտայի դիտարկել բանկերը ոչ թե որպես օբյեկտներ, որոնցից անընդհատ ինչ–որ բան պետք է քաշել–տանել, այլ, նախևառաջ, որպես սուբյեկտներ, որոնք պահում են տասնյակ և հարյուր հազարավոր ֆիզիկական և իրավաբանական անձանց խնայողությունները` և ոչ միայն խնայում են վերջինների փոքր և մեծ միջոցները, այլ նաև բազմապատկում են դրանք»,– ասաց ՀԲՄ ղեկավարը։

Նա հիշեցրեց, որ արժութային վարկառուների ճնշող մեծամասնությունը, որպես կանոն, չի պատկանում քիչ ապահովված հատվածին, և արժութային հիփոթեքը նրանք վերցրել են արդեն 2008-2009 թվականի ճգնաժամից հետո, այսինքն, նրանք 5 տարի առաջ արդեն տեսել են դրամի ակնթարթային էական արժեզրկում, և միևնույն ժամանակ, գիտակցված որոշել են մնալ «արժութային ռիսկում»։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ճզմաչյան. Արտարժույթով վարկերի վերաձևակերպումը դրամայինի կարող է վնասել ամբողջ ֆինանսա–բանկային հատվածին. թերթ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024