ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Ավելի քան 50 մարդ է մասնակցել HSBC Բանկ Հայաստանի վերապատրաստման ծրագրերին

30.07.2010 17:07

Ավելի քան 50 մարդ է մասնակցել HSBC Բանկ Հայաստանի վերապատրաստման ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./ԱՌԿԱ/. Ավելի քան 50 մարդ է մասնակցել HSBC Բանկ Հայաստանի կողմից իրականացվող ամառային պրակտիկայի և ապագա ղեկավարների պատրաստման ծրագրերին, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Չորս տարի շարունակ HSBC  Բանկ Հայաստանը ԲԿՀ ուսանողներին և տաղանդավոր շրջանավարտներին ընձեռում է կարիերայի տեղական և միջազգային զարգացման հնարավորություններ` կազմակերպելով և անցկացնելով ամառային պրակտիկայի և ապագա ղեկավարների պատրաստման ծրագրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչ օրս 42 ուսանող և 9 շրջանավարտ մասնակցել են այդ ծրագրերին, ինչը թե տեղական և թե միջազգային բանկային փորձի ձեռքբերման, կարիերայի վաղ կողմնորոշման, ինչպես նաև ապագա աշխատանքի ամրագրման հուսալի հնարավորություն է ընձեռում: Ծրագրերը հաջողությամբ ավարտելուց հետո 15 պրակտիկանտներ աշխատանքի են ընդունվել և 9 ղեկավար պաշտոններ վստահվել են ղեկավարների պատրաստման ծրագրի շրջանավարտների, որոնք իրենց փորձառությունը ձեռք են բերել Միացյալ Թագավորության, Չինաստանի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Եվրոպայի HSBC Խմբի անդամ բանկերում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Ավելի քան 50 մարդ է մասնակցել HSBC Բանկ Հայաստանի վերապատրաստման ծրագրերին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024