ՎԵՐԱՑՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնի տեխնիկական խափանումները կվերացվեն չորեքշաբթի ցերեկը

05.03.2014 11:54

ՎՏԲ Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնի տեխնիկական խափանումները կվերացվեն չորեքշաբթի ցերեկը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնում տեղի ունեցած տեխնիկական խափանումները կվերացվեն չորեքշաբթի ցերեկը, հաղորդվում է բանկի պաշտոնական կայքում:

«Մարտի 4-ին ՎՏԲ Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնում տեղի են ունեցել տեխնիկական խափանումներ. ներկայումս իրականացվում են վերականգնման աշխատանքներ: Վերջինիս լիարժեք գործարկումը կիրականացվի այսօր ժամը 15:00-ին», - նշված է հաղորդագրության մեջ։

Քարտային հաշիվների գործարքները, այդ թվում նաև թոշակների և աշխատավարձերի վճարումը, իրականացվելու է բանկի մասնաճյուղերում՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնի տեխնիկական խափանումները կվերացվեն չորեքշաբթի ցերեկը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024