ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ թեմյով բոլոր նորությունները

Nordea–ի վերլուծաբանները համաշխարհային տնտեսության 3.5-տոկոսանոց աճ են կանխատեսում 2013 թ.–ին

08.02.2013 15:36

Nordea–ի վերլուծաբանները համաշխարհային տնտեսության 3.5-տոկոսանոց աճ են կանխատեսում 2013 թ.–ին

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային տնտեսության աճը 3.5 տոկոս կկազմի 2013 թվականին և 4 տոկոս 2014 թվականին։ Այսպիսի կանխատեսում է կատարել Nordea շվեդական բանկային խմբի վերլուծական դեպարտամենտի ղեկավար Սթին Գրենդալը, հաղորդում է Банки.ру պորտալը։

«Ընդհանուր առմամբ, տնտեսությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ, գարունը մոտենում է»,– ասել է փորձագետը։ Նա հայտնել է, որ առաջիկա երկու տարիներին ամերիկյան դոլարը կարժևորվի, իսկ ԱՄՆ–ի տնտեսության աճը կկայունանա 2 տոկոսով տեմպերի որոշակի դանդաղումից հետո։ «Ամերիկյան տնտեսությունը զգալիորեն վերականգնվել է` կատարվում է պարտքերի մարում, ընկերությունները կրկին վերադառնում են ներդրումներին»,– պատմում է վերլուծաբանը։ –Նահանգների իշխանություններն աշխատում են «հարկային փլուզման» խնդրի շուրջ, մտահոգությունները կրճատվում են»։

Գրենդալը կանխատեսում է նաև գործազրկության մակարդակի նվազում մինչև 6.5 տոկոս և ավելի պակաս 2014 թվականի ընթացքում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Nordea–ի վերլուծաբանները համաշխարհային տնտեսության 3.5-տոկոսանոց աճ են կանխատեսում 2013 թ.–ին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Արևմտյան վերլուծաբանները նվազեցնում են Apple–ի բաժնետոմսերի վերաբերյալ կանխատեսումները` ֆինանսական հաշվետվության ֆոնին

25.01.2013 20:50

Արևմտյան վերլուծաբանները նվազեցնում են Apple–ի բաժնետոմսերի վերաբերյալ կանխատեսումները` ֆինանսական հաշվետվության ֆոնին

Արևմտյան վերլուծաբանները նվազեցնում են աշխարհի ամենաթանկ ընկերության` Apple–ի բաժնետոմսերի վերաբերյալ կանխատեսումները` ներդրողներին հիասթափեցրած ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո, որը կասկածի տակ դրեց Apple–ի` նորարարական պրոդուկտներով կանոնավոր կերպով շուկան զարմացնելու, դրանց եկամտի բարձր սահմանը պահպանելու և հասույթի կայուն ավելացման կարողությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Նորություններ | Comments Off on Արևմտյան վերլուծաբանները նվազեցնում են Apple–ի բաժնետոմսերի վերաբերյալ կանխատեսումները` ֆինանսական հաշվետվության ֆոնին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024