ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ ֆինանսական հաշվետվության վերստուգումն իրականացնելու է «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ն

08.10.2010 16:10

ՀՀ ԿԲ ֆինանսական հաշվետվության վերստուգումն իրականացնելու է «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ն

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ի խորհուրդը որոշում է ընդունել, որ կենտրոնական բանկի 2010 թ. տարեկան ֆինանսական հաշվետվության վերստուգումն իրականացնելու է «Գրանթ Թորնթոն Ամիօ» ՍՊԸ-ն: Այս մասին ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայությունից:

1995-1997 թթ.-ին կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգումն իրականացրել է KPMG միջազգային աուդիտորական ընկերությունը, 1998-2000 թթ.-ին, 2002-2005 թթ.-ին և 2007-2009 թթ.-ին՝ «Գրանթ Թորնթոն Ամիօ» ՍՊԸ-ն:

2001 և 2006 թթ.-ին կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգումն իրականացրել է «KPMG – Հայաստան» ընկերությունը:-0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ ֆինանսական հաշվետվության վերստուգումն իրականացնելու է «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ն

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024