ՎԶԵԲ–ի մրցանակ թեմյով բոլոր նորությունները

Ամերիաբանկի ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորման ծրագիրն արժանացել է ՎԶԵԲ-ի մրցանակին

13.05.2016 18:08

Ամերիաբանկի ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորման ծրագիրն արժանացել է ՎԶԵԲ-ի մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի ջերմոցային տնտեսությունների վարկավորման ծրագիրն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք` էներգաարդյունավետություն» մրցանակին (“Deal of the Year – Energy Efficiency”), լրագրողներին ուրբաթ ասաց Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը։

«Մենք յուրահատուկ նշանակություն ենք տալիս այս նախագծին, քանի որ ջերմոցային տնտեսությունը մեր ռազմավարական ուղություններից մեկն է և թույլ է տալիս բարձրացնել տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկի` գյուղատնտեսության անկախությունը եղանակային պայմաններից` ողջ տարի ապահովելով արտադրության կազմակերպում», - ասաց Թառումյանը:

Նա նշեց, որ Ամերիաբանկը 2015 թ.-ին «Ալտերնատիվ էներգիա» ՍՊԸ-ի համար թողարկել է երկու ակրեդիտիվ, որոնք հաստատվել և ֆինանսավորվել են Կոմերցբանկի կողմից` ՎԶԵԲ-ի երաշխավորությամբ: Ընդ որում, Նիդեռլանդների զարգացման բանկը (FMO) նույնպես մասնակից է եղել այս գործարքին` ծածկելով քաղաքական և վճարման ռիսկերի որոշակի մասը: Նախագծի ամբողջ արժեքը կազմել է 2,3 մլն ԱՄՆ դոլար, որից 1,91 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումն իրականացվել է Ամերիաբանկի կողմից թողարկված ակրեդիտիվների միջոցով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ամերիաբանկի ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորման ծրագիրն արժանացել է ՎԶԵԲ-ի մրցանակին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024