ՎԻՃԱԿԱԽԱՂ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը փետրվարի 23-ին «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայով մրցանակների վիճակախաղ կանցկացնի

22.02.2012 13:40

ՎՏԲ-Հայաստան Բանկը փետրվարի 23-ին «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայով մրցանակների վիճակախաղ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը  փետրվարի 23-ին «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայի շրջանակներում մցանակների վիճակախաղ կանցկացնի, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վիճակախաղին կմասնակցեն Բանկի 100 հաճախորդները, ովքեր առավել շատ բոնուսային միավորներ են հավաքել՝ Visa քարտերով անկանխիկ վճարումներ կատարելով:

Հաղորդագրության համաձայն՝ մասնակիցների շրջանում տարբեր մրցանակներ կխաղարկվեն, այդ թվում գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված Դուբայի ուղևորություն:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը փետրվարի 23-ին «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայով մրցանակների վիճակախաղ կանցկացնի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024