ՎԻՃԱԿԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Գնաճը Հայաստանում 2012 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 0,7% է կազմել

10.07.2012 13:20

Գնաճը Հայաստանում 2012 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 0,7% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում 2012 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0,7% է կազմել, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ պարենային ապրանքների 3,9% և ծառայությունների ոլորտի սակագների 1,9% աճով, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, 2012 թվականի հունիսին, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների գները (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը) նվազել են 0,9%-ով:

2012 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների համաթիվը կազմել է 102,2%: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների գների համաթիվը (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը)՝ 101,8%, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 102%:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Գնաճը Հայաստանում 2012 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 0,7% է կազմել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024