ՎԻՆՈԿՈՒՐՈՎ թեմյով բոլոր նորությունները

Ռուսական օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմում են Հայաստանի օտարերկրյա բոլոր ուղիղ ներդրումների 39,5 տոկոսը

05.09.2013 13:13

Ռուսական օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմում են Հայաստանի օտարերկրյա բոլոր ուղիղ ներդրումների 39,5 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմում են Հայաստանի օտարերկրյա բոլոր ուղիղ ներդրումների 39,5 տոկոսը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը։

«Եթե համեմատենք ԶԵԱԲ ԻՀԿ–ի փոխադարձ ներդրումների դիտարկման տվյալները ՅՈՒՆԿՏԱԴ–ի տվյալների հետ, որտեղ 2012թ.–ի վերջին ՀՀ տնտեսության բոլոր կուտակված օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմում են 4.9 մլրդ դոլար, ապա կստացվի, որ ռուսական օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմում են Հայաստանի բոլոր օտարերկրյա ուղիղ ներդրումների 39,5 տոկոսը»,– նշեց Վինոկուրովը։

Ըստ նրա, Հայաստանում Մաքսային միության երկրների ուղիղ ներդրումները, ըստ ԶԵԱԲ ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի փոխադարձ ներդրումների դիտարկման տվյալների, գրեթե ամբողջովին ներկայացված են ռուսական ուղիղ ներդրումներով, որոնք 2012թ.–ի վերջին կազմել են 1,93 մլրդ դոլար։ Հայկական տնտեսությունում օտարերկրյա ուղիղ ներդրումների 13 մլն դոլարը բաժին է հասնում  Ղազախստանին և Բելառուսին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Ռուսական օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմում են Հայաստանի օտարերկրյա բոլոր ուղիղ ներդրումների 39,5 տոկոսը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024