վիրավորում թեմյով բոլոր նորությունները

Չհաջողվեց փրկել բանկի վրա հարձակում կատարածի արձակած գնդակից վիրավորում ստացած ոստիկանի կյանքը

03.05.2018 17:57

Չհաջողվեց փրկել բանկի վրա հարձակում կատարածի արձակած գնդակից վիրավորում ստացած ոստիկանի կյանքը

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Կոմիտասի պողոտայում գտնվող HSBC բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում գործած անձի գնդակից հրազենային վիրավորում էր ստացել ոստիկանության աշխատակից։

Ինչպես Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։

«Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ»,– նշվում է գրառման մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Չհաջողվեց փրկել բանկի վրա հարձակում կատարածի արձակած գնդակից վիրավորում ստացած ոստիկանի կյանքը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024