ՎԿԱՅԱԿԱՆ թեմյով բոլոր նորությունները

TUV RHEINLAND GROUP-ը հաստատել է Ամերիաբանկի ISO 9001:2008 համապատասխանության վկայականը

21.03.2011 14:59

TUV RHEINLAND GROUP-ը հաստատել է Ամերիաբանկի ISO 9001:2008 համապատասխանության վկայականը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Գերմանական TUV RHEINLAND GROUP միջազգային հեղինակավոր ընկերությունը կրկին հաստատել է դեռևս 2009թ. ապրիլին Ամերիաբանկին շնորհված ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը։ Այս մասին երկուշաբթի  «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ամերիաբանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` արդեն երկրորդ անգամ նշված կազմակերպության կողմից Ամերիաբանկում կատարվեց հերթական տարեկան աուդիտ` ստուգելու բանկի գործունեության համապատասխանությունը Որակի կառավարման նշված ստանդարտին:

Ինչպես նշվում է բանկի հաղորդագրության մեջ, TUV RHEINLAND GROUP-ի ներկայացուցիչը բարձր գնահատեց 2010 թվականին բանկի կողմից իրականացրած ծրագրերը` ուղղված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը և զարգացմանը, և վերահաստատվեց բանկին շնորհած ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on TUV RHEINLAND GROUP-ը հաստատել է Ամերիաբանկի ISO 9001:2008 համապատասխանության վկայականը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024