վճարային համակարգեր թեմյով բոլոր նորությունները

Ռուսաստանը և Հայաստանը միավորել են իրենց վճարային համակարգերը

18.08.2017 15:03

Ռուսաստանը և Հայաստանը միավորել են իրենց վճարային համակարգերը

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը և Հայաստանն ավարտել են ազգային վճարային համակարգերի ինտեգրման փորձնական ծրագիրը։ Ինչպես հայտնում է  Lenta.ru–ն, նախօրեին այդ մասին հայտնել է Վճարային համակարգերի ազգային համակարգի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի և Հայաստանի ազգային վճարային համակարգերի` երկու երկրների վճարային ենթակառուցվածքներում – Հայաստանում «Միր» քարտերի,  իսկ Ռուսաստանում ArCa քարտերի փոխադարձ ընդունում ենթադրող նախագծի առաջին մասնակիցներն են`  ՎՏԲ բանկերը, Ալֆա բանկը, «Կենտրոն Ինվեստը» և Ուրալտրանսբանկը»,– նշվում է հաղորդման մեջ։

ՎՏԲ–ն «Միր» համակարգի հաշվարկային բանկն է երկու երկրների վճարային համակարգերի միջև գործառնությունների ժամանակ։ Հաշվարկների ժամանակ օգտագործվում են միայն ազգային արժույթներ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ռուսաստանը և Հայաստանը միավորել են իրենց վճարային համակարգերը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024