ՎՈՐՈՆԵՆԿՈ թեմյով բոլոր նորությունները

S&P. Կարգավորման խստացումը չի ազդի ռուսական բանկերի շահույթի վրա

04.12.2012 11:54

S&P. Կարգավորման խստացումը չի ազդի ռուսական բանկերի շահույթի վրա

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եթե ռուսական բանկերը չկրկնեն շահույթի՝ 2012 թվականի ռեկորդը, ապա կմնան նույն մակարդակում, կարծում է  Standard & Poor’s (S&P) վարկանիշային գործակալության վերլուծաբան Սերգեյ Վորոնենկոն. «Մեր սպասումները հիմնվում են այն հանգամանքի վրա, որ ԿԲ-ի ազդեցությունը պահուստների խստացման և 2013 թվականից ռիսկային ակտիվների գնահատման վրա մեծ ազդեցություն չի ունենա»: Այս մասին, հղում անելով «Վեդոմոստիին», հաղորդում է Банки.ру-ն:

ԿԲ-ն 2012 թվականին ակնկալում է բանկերի ռեկորդային շահույթ՝ 1 տրլն ռուբլի (արդեն 10 ամիսներին բանկերը վաստակել են 834 մլրդ ռուբլի, ինչը 23 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա տեմպերը): S&P վերլուծաբանները նշում են, որ ռուսական բանկերը սկսում են հասնել զարգացած երկրների բանկերին ծախսերի արդյունավետության ցուցանիշով: «2012 թվականին, մեր գնահատականներով, պետական բանկերի կապիտալի շահութաբերությունը 21 տոկոս է կազմել (հիմնականում, Խնայբանկի պատճառով, որի շահութաբերությունը 28% էր)», - ասվում է ռուսական բանկային հատվածի վերաբերյալ գործակալության ուսումնասիրությունում: Գործակալության կանխատեսումներով հաջորդ տարի այն կպահպանվի:

ԿԲ նախագահի տեղակալ Ալեքսեյ Միմանովսկին հաշվել է, որ վերջին երկու տարիների ընթացքում բանկերը դեպի կապիտալ են ուղղում շահույթի միայն 50-60 տոկոսը, և բանկերին խորհուրդ է տվել դեպի կապիտալ ուղղել շահույթի 80-85 տոկոսը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on S&P. Կարգավորման խստացումը չի ազդի ռուսական բանկերի շահույթի վրա

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024