ՎՊԱԲ թեմյով բոլոր նորությունները

Գարեգին Թոսունյանը, հավանաբար, դարձել է Վարկային պատմությունների ազգային բյուրոյի խոշորագույն բաժնետերը

23.10.2015 18:43

Գարեգին Թոսունյանը, հավանաբար, դարձել է Վարկային պատմությունների ազգային բյուրոյի խոշորագույն բաժնետերը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական բանկերի ասոցիացիայի (ՌԲԱ) նախագահ Գարեգին Թոսունյանն ավելացրել է Վարկայի պատմությունների ազգային բյուրոյում (ՎՊԱԲ) ունեցած իր մասնաբաժինը` 4,9 տոկոսից հասցնելով 11,8 տոկոսի, գրում է «Իզվեստիան»` հղում անելով ընկերության նյութերին։

ՎՊԱԲ–ը հավաքում, մշակում և պահում է փոխառուների մասին տեղեկությունները (վարկային պատմություններ)։ Այն հիմնադրվել է 2005 թ.–ին ՌԲԱ–ի նախաձեռնությամբ։ Հիմա ՎՊԱԲ–ը, որի կանոնադրական կապիտալը կազմում է 126 մլն ռուբլի, ներառված է Ռուսաստանի վարկային պատմությունների խոշորագույն բյուրոների եռյակում։

ՎՊԱԲ–ի հասույթը 2014 թ.–ին կազմել է 1,16 մլրդ ռուբլի, զուտ շահույթը` 237,2 մլն ռուբլի։ Համեմատության համար հարկավոր է նշել, որ «Միասնական վարկային բյուրոյի» (ՄՎԲ) հասույթը կազմում է 845,6 մլն ռուբլի, իսկ զուտ շահույթը`401 մլն։ Վերջին հինգ տարում ՎՊԱԲ–ի և ՄՎԲ–ի հասույթը գրեթե ամեն տարի կրկնապատկվել է։ Ոլորտի խոշորագույն դերակատարներից մեկը` «Էկվիֆաքս Կրեդիտ Սերվիսիզը» չի հրապարակում իր արդյունքները։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Գարեգին Թոսունյանը, հավանաբար, դարձել է Վարկային պատմությունների ազգային բյուրոյի խոշորագույն բաժնետերը

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024