ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՌԱԽՈՍ թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի ինտերնետային կայքում «Վստահության հեռախոս» է գործում

30.04.2013 10:25

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի ինտերնետային կայքում  «Վստահության հեռախոս» է գործում

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բանկի կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ներդրել է «Վստահության հեռախոս», տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, սա անհրաժեշտ գործիք է քաղաքացիների բողոքներին արագ և ժամանակին արձագանքելու համար:

Խոսակցության ընթացքում բաժանորդը կարող է բարձրացնել որոշակի խնդիրներ կամ բանկի աշխատակցին հաղորդել տեղեկություններ, որոնց քննարկումը ուղղակի խոսակցության դեպքում վերջինիս համար դժվար է, լինի դա բանկի աշխատակիցների կողմից հաճախորդի նկատմամբ թույլ տրված անօրինական գործողություններ, սպառնալիքներ կամ խախտումներ, ինչպես նաև Բանկի աշխատակիցների վրա ճնշման փաստեր` կապված նրանց ծառայողական պարտականությունների կատարման հետ, և այլ գաղտնի տեղեկատվություն:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի ինտերնետային կայքում «Վստահության հեռախոս» է գործում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024