ՎՏԲմՀայաստան թեմյով բոլոր նորությունները

Gallup International Association-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկին հանձնվել է դիպլոմ «Հայաստանի լավագույն բանկ 2015»

28.12.2015 17:35

Gallup International Association-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկին հանձնվել է դիպլոմ «Հայաստանի լավագույն բանկ 2015»

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Gallup International Association ամերիկյան հասարակական կարծիքի ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցման արդյունքներով, ՎՏԲ-ն Հայաստանում ամենաճանաչելի բրենդն է, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

2015 թ. նոյեմբերին Հայաստանի ողջ տարածքում 1,106 տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների միջև անցկացվեց հարցում: Հարցվողները ընտրվել են պատահական ընտրության սկզբունքով և որպես մեթոդ է ընտրվել face to face հարցազրույցը:

«Հարցման արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ առաջատար հայաստանյան բանկերի շարքում և զբաղեցնում է 1-ին տեղը 57% բրենդի ճանաչելիության աստիճանով:  Բանկը նաև առաջատար է ճանաչվել շուկայում տրամադրվող ծառայությունների որակով՝ հարցվողների 26%-ը անվանեցին ՎՏԲ-Հայաստան Բանկը լավագույնը այս բնագավառում»,-ասված է հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Gallup International Association-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկին հանձնվել է դիպլոմ «Հայաստանի լավագույն բանկ 2015»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024