ՎՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

ԿԲ–ն կպահպանի կշռադատված և հետևողական քաղաքականությունը բանկերի վերահսկողության հարցում

02.04.2014 13:55

ԿԲ–ն կպահպանի կշռադատված և հետևողական քաղաքականությունը բանկերի վերահսկողության հարցում

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկը մտադիր է շարունակել կշռադատված և հետևողական վերահսկող քաղաքականությունը բանկային հատվածում, բայց խստորեն կպայքարի ոչ հավաստի հաշվետվություն տրամադրող բանկերի դեմ, հայտնել է ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան` ելույթ ունենալով ռուսական բանկերի ասոցիացիայի XXV համագումարում, հաղորդում է Փրայմը։

«Մենք ամենամեծ ուշադրությունն ենք դարձնում այն բանկերին, որոնք կարող են ռիսկերի բարձր խտություն ունենալ... Վերահսկիչ քաղաքականությունը կշռադատված կլինի, բայց հետևողական»,– ասել է ԿԲ ղեկավարը։

Ըստ նրա` ԿԲ–ի հատուկ ուշադրության օբյեկտներն այս տարի կդառնան այն բանկերը, որոնց գործունեությունը նշանակություն ունի երկրի կամ տարածաշրջանի համար, այդ թվում` նշանակալի բանկերը, ֆինանսական դժվարություններ ունեցող բանկերը, ինչպես նաև մեծածավալ, կասկածելի գործառնություններ կատարող բանկերը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԿԲ–ն կպահպանի կշռադատված և հետևողական քաղաքականությունը բանկերի վերահսկողության հարցում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024