Տաջիկստան թեմյով բոլոր նորությունները

ԵԶԲ–ն և ԱԶԲ–ն կֆինանսավորեն 3 մլրդ դոլարի մի շարք նախագծեր Հայաստանում, Ղրղըզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում

10.05.2016 16:47

ԵԶԲ–ն և ԱԶԲ–ն կֆինանսավորեն 3 մլրդ դոլարի մի շարք նախագծեր Հայաստանում, Ղրղըզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կֆինանսավորեն 3 մլրդ դոլարի մի շարք նախագծեր Հայաստանում, Ղրղըզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում, նշվում է ԵԶԲ–ի կայքում։

Ըստ հաղորդագրության` բանկերը համաֆինանսավորումը կհատկացնեն տրանսպորտի և էնեգետրիկ ենթակառուցվածքների, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտներում իրականացվող նախագծերին։ ԵԶԲ–ի կողմից ֆինանսավորումն իրականացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից։

Եվրասիական զարգացման բանկը 2006 թ.–ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից հիմնադրված միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որի նպատակն է աջակցել մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ ԵԶԲ–ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը` 100 հազար դոլար, Բելառուսի Հանրապետությունը` 15 մլն դոլար, Ղազախստանի Հանրապետությունը` 500 մլն դոլար, Ղրղըզստանի Հանրապետությունը` 100 հազար դոլար, Ռուսաստանի Դաշնությունը` 1 մլրդ դոլար և Տաջիկստանի Հանրապետությունը` 500 հազար դոլար։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԵԶԲ–ն և ԱԶԲ–ն կֆինանսավորեն 3 մլրդ դոլարի մի շարք նախագծեր Հայաստանում, Ղրղըզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում

Բանալի բառեր: , , , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024