ՏԱՎՈՒՇ թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները օգնություն են հավաքել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար

12.11.2014 12:08

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները օգնություն են հավաքել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցել է «Արմենիա տուրիստական» ամսագրի հետ համատեղ կազմակերպված` Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար օգնություն հավաքելու ակցիային, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բնակչության անապահով խավերին, և առաջին հերթին` երեխաներին», - հայտնեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան:

«Մեր բանկի աշխատակիցները անմիջապես արձագանքեցին ամսագրի` սահմանամերձ գյուղերի բնակիչներին անհրաժեշտ իրերով ապահովելու կոչին: Ընդամենը երկու օրում հավաքեցինք մի քանի պարկ տաք հագուստ, կոշիկ, խաղալիք և մանկական սնունդ: Համոզված եմ` նմանատիպ ակցիաները լավ օրինակ կծառայեն նաև Հայաստանի այլ գործարարների համար»:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները օգնություն են հավաքել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024