տարբերանշան թեմյով բոլոր նորությունները

ArCa հայկական վճարային համակարգը փոխել է տարբերանշանը

03.10.2017 15:55

ArCa հայկական վճարային համակարգը փոխել է տարբերանշանը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արմենիան Քարդ» (ArCa) ընկերությունը փոխել է տարբերանշանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

ԱրՔա ապրանքանիշի կերպարանափոխման ժամանակ հաշվի են առնվել համակարգի անցած ճանապարհը, ձեռքբերումները և նվաճումները, որոնք արտահայտված են ճանաչելի դարձած լոգոյի մեջ: Միևնույն ժամանակ համակարգը միտված է զարգացման, առաջընթացի եւ նոր նվաճումների, որոնց խորհրդանիշն է A տառի երկու մասնիկները միավորող վեր սլացող սլաքը:

Տարբերանշանի գույները՝ կապույտ (խաղաղություն) և ծիրանագույն (առատություն և դրան ուղղված աշխատանք) խորհրդանշում են նրա ընդհանուր գաղափարը՝ մշտական զարգացմանն ուղղված խաղաղ եւ արգասավոր աշխատանք:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ArCa հայկական վճարային համակարգը փոխել է տարբերանշանը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024