ՏԱՐԵՎԵՐՋ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի բանկային ոլորտի վիճակը կկարգավորվի մինչև տարեվերջ. Արարատբանկի նախագահ

29.06.2015 15:41

Հայաստանի բանկային ոլորտի վիճակը կկարգավորվի մինչև տարեվերջ. Արարատբանկի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային ոլորտի վիճակը կկարգավորվի մինչև տարեվերջ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտարարեց «Արարատբանկ» ԲԲԸ–ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը

«Բանկային ոլորտի անկումը ժամանակավոր երևույթ է։ Պարզապես առաջացել է ժամանակավոր դադար։ Մենք քաղում ենք նախորդ տարի Ռուսաստանից ստացված բացասական մեսիջների պտուղները։ Հիմա հայկական բանկերն ավելի պահպանողական են, և ես վստահ եմ, որ հաջորդ փուլը կդառնա վերականգնողական», – ասաց Օսիպյանը։

Հայաստանի առևտրային բանկերի հաշվեկշռային տվյալների համաձայն` 2015 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում Հայաստանում գործող 21 բանկերի համախառն ակտիվները կազմել են 3 272,1 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ կրճատվելով 3,4 տոկոսով, պարտավորությունները կազմել են 2 785,7 մլրդ դրամ` կրճատվելով 4,3 տոկոսով, վարկային ներդրումները` 2 075,6 մլրդ դրամ` կրճատվելով 3,54 տոկոսով։ Միաժամանակ վարկային կազմակերպությունների շահույթը կազմել է 2 249,7 մլրդ դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 75,2 տոկոսով։ Միաժամանակ բանկերի կապիտալն ավելացել է 2,7 տոկոսով` հասնելով 486,4 մլրդ դրամ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի բանկային ոլորտի վիճակը կկարգավորվի մինչև տարեվերջ. Արարատբանկի նախագահ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024