ՏԵՂԱԴՐՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ԵԱԶԲ–ն մտադիր է դոլարով եվրապարտատոմսեր տեղաբաշխել 10 տարով. աղբյուր

12.09.2012 15:57

ԵԱԶԲ–ն մտադիր է դոլարով եվրապարտատոմսեր տեղաբաշխել 10 տարով. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը մտադիր է 10–ամյա ինդիկատային ծավալով դոլարով եվրապարտատոմսեր տեղաբաշխել, «Փրայմ» գործակալությանը հայտնել է բանկային շրջանակների աղբյուրը։

«Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 10 տարի է, ծավալը` բենչմարկ, եկամտաբերությունն ավելի ուշ կսահմանվի»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Պարտատոմսերը ծրագրվում է տեղաբաշխել RegS/144A կանոններով։ Բանկը սեպտեմբերի 10-12–ը հանդիպումներ է ունեցել Լոնդոնի, Բոստոնի և Նյու Յորքի ներդրողների հետ։

Տեղաբաշխման կազմակերպիչներն են BNP Paribas–ը, Citigroup–ը, HSBC–ն և ՎՏԲ Կապիտալը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԵԱԶԲ–ն մտադիր է դոլարով եվրապարտատոմսեր տեղաբաշխել 10 տարով. աղբյուր

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024