ՏԵՂԱԿԱԼ * թեմյով բոլոր նորությունները

Ալյոնա Ստրատանն ու Արմեն Սարգսյանը նշանակվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահի տեղակալներ

29.01.2015 19:55

Ալյոնա Ստրատանն ու Արմեն Սարգսյանը նշանակվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահի տեղակալներ

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի որոշմամբ և ՀՀ Կենտրոնական բանկի համապատասխան գրանցման համաձայն` ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Ալյոնա Ստրատանն ու գործառնական դեպարտամենտի տնօրեն Արմեն Սարգսյանը նշանակվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահի տեղակալներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշեց ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, նոր նշանակումները կօգնեն ուժեղացնել վերահսկողությունն ու ավելի լավ համակարգել բանկի ստորաբաժանումների աշխատանքը:

«Ալյոնա Ստրատանի ու Արմեն Սարգսյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու կառավարման ոլորտում հարուստ փորձը նոր պաշտոններում բանկային սորաբաժանումների միջև համագործակցությունը կդարձնեն ավելի ճկուն ու արդյունավետ, ինչը կնպաստի բանկի հետագա զարգացմանը»,– ասաց նա։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ալյոնա Ստրատանն ու Արմեն Սարգսյանը նշանակվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահի տեղակալներ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024