տեղական արժույթ թեմյով բոլոր նորությունները

ՎԶԵԲ–ը և ԿԲ–ն քննարկում են կապիտալի շուկայի ամրապնդման և տեղական արժույթով վարկավորման հարցերը

23.03.2017 18:05

ՎԶԵԲ–ը և ԿԲ–ն քննարկում են կապիտալի շուկայի ամրապնդման և տեղական արժույթով վարկավորման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) հինգշաբթի Երևանում քննարկում են տեղական կապիտալի շուկայի ամրապնդումը և և տեղական արժույթով վարկավորումը։

Միջոցառման հիմքում ընկած է 2016թ. մարտին ածանցյալների տեղական շուկայի բարեփոխումների մասին Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը հետևող՝ ՎԶԵԲ-ի և ՀՀ ԿԲ-ի միջև հաջողված համագործակցությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ՀՀ ԿԲ-ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը կբացի գիտաժողովը «Դրամական շուկան և ածանցյալները՝ Միջազգային և հայաստանյան հեռանկարները» պրեզենտացիայով: Ակնկալվում է, որ միջոցառմանը ներկա կգտնվի ավելի քան 100 մասնակից, այդ թվում` կարգավորողները և շուկայի մասնակիցները, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատությունների, բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎԶԵԲ–ը և ԿԲ–ն քննարկում են կապիտալի շուկայի ամրապնդման և տեղական արժույթով վարկավորման հարցերը

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024