ՏԵՂԵԿԱՏՈՒ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը ապրիլի վերջին կազմել է շուրջ 130,2 մլրդ դրամ

19.06.2013 13:48

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը ապրիլի վերջին կազմել է շուրջ 130,2  մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը 2013թ.-ի ապրիլի վերջին կազմել է մոտ 130,2 մլրդ դրամ՝ մարտի համեմատ կրճատվելով 0,2 տոկոսով, տեղեկացվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2013թ.–ի ապրիլի տեղեկատուում։։

Տվյալների համաձայն` տրամադրված հիփոթեքային վարկերի ընդհանուր պորտֆելում դրամային վարկերի ծավալը կազմել է 63,9 մլրդ դրամ` մարտի համեմատ ավելանալով  0,9 տոկոսով, իսկ արտարժութային վարկերի ծավալը` 66,2 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ նվազելով 1,2 տոկոսով։

Միաժամանակ ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում հիփոթեքային վարկերի մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 7,9 տոկոս։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Վարկային կազմակերպություններ | Comments Off on ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը ապրիլի վերջին կազմել է շուրջ 130,2 մլրդ դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024