ՏԵՆԴԵՐ թեմյով բոլոր նորությունները

«Արմենիան Քարդ» ընկերությունը տեխնիկայի մատակարարի ընտրության տենդեր է հայտարարում

15.06.2011 14:34

«Արմենիան Քարդ» ընկերությունը տեխնիկայի մատակարարի ընտրության տենդեր է հայտարարում

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի.  /ԱՌԿԱ/. «Արմենիան Քարդ»-ը ընկերության կարիքների համար համակարգճային տեխնիկայի, Oracle լիցենզիաների և անխափան էլեկտրասնուցման համակարգերի (UPS) ձեքբերման մատակարար-ընկերության ընտրության տենդեր է հայտարարում, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից։

Շահագրգիռ կազմակերպությունները կարող են ծանոթանալ տենդերի պայմաններին հետևյալ հասցեով՝ Երևան, Գ.Նժդեհի փողոց, 32/1, հեռախոս՝ 44 99 37 կամ www.arca.am պաշտոնական կայքում։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թ.-ի մարտի 16-ին որպես վճարների միասնական ազգային համակարգ: Այսօրվա դրությամբ Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-ը այս կամ այն կարգավիճակում մասնակցում է ArCa վճարային համակարգին: Ազգային համակարգի շրջանակներում շրջանառության մեջ են գտնվում տարատեսակ ապրանքներ՝ ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև ArCa կենսաթոշակային քարտ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on «Արմենիան Քարդ» ընկերությունը տեխնիկայի մատակարարի ընտրության տենդեր է հայտարարում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024