ՏԼՈՍԱ թեմյով բոլոր նորությունները

ԱՄՀ–ն հունիսին կհրապարակի Հայաստանի մակրոտնտեսական նոր կանխատեսումները

04.06.2013 11:48

ԱՄՀ–ն հունիսին կհրապարակի Հայաստանի մակրոտնտեսական նոր կանխատեսումները

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների նոր կանխատեսումները կհրապարակի հունիսին, հայտնեց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։

«Երկու–երեք շաբաթների ընթացքում մենք կհրապարակենք նոր զեկույցը և կներկայացնենք այն ԱՄՀ Տնօրենների խորհրդում, որը կգումարվի ֆինանսավորման ծրագրի ավարտի առիթով։ Զեկույցը կպարունակի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները»,– ասաց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Տոլոսան միաժամանակ չնշեց կոնկրետ ցուցանիշներ, որոնք կներկայացվեն պատրաստվող զեկույցում` նշելով, որ «վերջին հրապարակումն ուժի մեջ է»։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԱՄՀ–ն հունիսին կհրապարակի Հայաստանի մակրոտնտեսական նոր կանխատեսումները

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024